Չինացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում ալյումինե կահույքի արտադրությամբ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է չինական «Գուոմինգ»  ընկերության ներկայացուցիչներին։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկված ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, մասնավորապես ալյումինե կահույքի արտադրության ոլորտում։ Տիգրան Խաչատրյանը գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումային և գործարար միջավայրը, հարկային դաշտը, աշխատուժի առավելությունները, արտահանման լայն հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունը  կսատարի ներդրումային ցանկացած նախաձեռնություն և կաջակցի ներդրողներին։

«Մենք բարձր ենք գնահատում չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում առկա պոտենցիալ ներդրումային ծրագրերի շուրջ։ Մենք արդեն իսկ ունենք չինական ներդրումներով իրականացված ծրագրեր, կան նաև իրականացման ընթացքում գտնվող ծրագրեր։ Լիահույս եմ, որ այս հանդիպումը և մեր հետագա համագործակցությունը ևս կհաջողի»։

«Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մասնագետները ուսումնասիրություններ կկատարեն Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարերի շուրջ և կձեռնարկեն համապատասխան քայլեր։