Հայաստանում ձյուդո է պարապում շուրջ 2000 մարդ: Նրանք ընդգրկված են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Ճամբարակում, Մարալիկում, Հոկտեմբերյանում, Ստեփանակերտում և Մասիսում գործող մարզօջախներում և մարզախմբերում: Նրանցով են համալրվում տարբեր տարիքային խմբերի հավաքականները. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: 15 տղաներ են ընդգրկված երկրի գլխավոր թիմում: Առաջատարներն են Եվրոպայի այս տարվա չեմպիոն, վարդենիսցի Ֆերդինանդ Կարապետյանը և հինգերորդ մրցանակակիր, …

