«Վալլեքսը» ներկայացրել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների կասեցման պատճառները

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Վալլեքս» խմբի ընկերությունները հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ): «Էյ-Սի-Փի» ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են, որոնք ներկայացված են ստորև.

2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա: Վերոնշյալ արտանետումների դիմաց 2017թ. արդյունքներով Ընկերությունը ՀՀ Պետական բյուջե է վճարել 323 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքներով՝ 340 մլն ՀՀ դրամ: Նշված գումարների մի մասն օրենքով սահմանված կարգով վերադարձվել է հարակից համայնքներին՝ որպես բնապահպանական վնասների փոխհատուցում։ Ընդ որում, նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն  դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով Ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով:

Ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալլեքս» խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական <<Citic Group>> ընկերության հետ: Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները:  Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում, վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով ՎՏԲ բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ Բանկը պահանջել է գրավադրել իր վարկի գծով այլ երաշխավորությունների հետ մեկտեղ նաև «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը, սակայն վերջիներիս հետ կապված Բանկի գրավի իրավունքի իրացման իրավական գործընթացներ դեռևս չեն իրականացվել:

Տեղեկացնում ենք նաև, որ Կառավարության հետ բոլոր տեսակի հանդիպումների նպատակն է եղել գտնել լուծումներ, որոնք շահավետ են բոլոր շահագրգիռ կողմերի և առաջին հերթին մեր երկրի քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերը նշվածը և գործարանի հետագա շահագործման հետ կապված վերոնկարագրյալ խնդիրները, Ընկերությունը  կայացրել է դժվարին որոշում՝ կասեցնել պղնձաձուլարանի գործունեությունը և ըստ այդմ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Առաջիկա մեկ-երկու աշխատանքային օրերի ընթացքում աշխատողները ծանուցումներ կստանան հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային հարաբերությունները լուծելու մասին: Այդ մասին պատշաճ կարգով կծանուցվի նաև  համապատասխան պետական կառույցը:

 

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին