ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքին. Արփինե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հանրապետական խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ», – ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա գնահատական է տվել փոփոխությունների բնույթին, որտեղ բառացիորեն նշված է խոշոր փոփոխությունների մասին։ «Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են և կան այնպիսիք, որոն քիչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որ քաղաքական ուժերը ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է», – նշեց ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: