Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշված է. «2008թ.-ի մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաև պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, անհերքելի է, որ մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ և բռնություններով, …

