ԱՄՆ-ն շարունակում է անտեսել Թուրքիայի կոչերը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին նորից Սիրիայի քրդական ուժերի (YPG) վերաբերյալ արել է այնպիսի հայտարարություն, որը զայրացրել է թուրքական կողմին.  փոխանցում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է,  Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄն-ն՝ ոչ։

Կազմակերպված ճեպազրույցներից մեկի ժամանակ  ամերիկացի պաշտոնյան մեկ անգամ ևս վերահաստատել է ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ Սիրիայի քուրդ զինյալներն իրենց համար ահաբեկիչներ չեն։

«Քուրդ զինյալները Սիրիայում մեր գործընկերներն են։ 2014-ից սկսած նրանք համարվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Սիրիայի թևը։ Սակայն ի տարբերություն PKK-ի, որին մենք ահաբեկչական ենք համարում, YPG-ն մեզ համար ահաբեկչական կազմակերպություն չէ։

Օրերս նույն Ջեյմս Ջեֆրին ևս նմանատիպ հայտարարություն էր արել. «PKK-ի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։  Իսկ YPG-ն մենք չենք համարում ահաբեկչական կազմակերպություն։ Մենք հասկանում ենք PKK-ի և YPG-ի հնարավոր կապի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները և այդ իսկ պատճառով շատ ուշադիր ենք»։

Այդ հայտարարությունից հետո մի շարք թուրք պաշտոնյաներ մեղադրեցին ԱՄՆ-ին «երկերեսանիության» մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ-ի ղեկավարությանը բազմիցս կոչ է արել նաև Սիրիայի քրդական ուժերին ահաբեկչական ճանաչել, սակայն Վաշինգտոնը չի բավարարել նրանց այդ պահանջը, քանի որ համարում է, որ YPG-ն մեծ ներդրում ունի Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում և կարևոր գործընկեր է Վաշինգտոնի համար։