Խտրականության և ատելության խոսքի տարածման վտանգները․ կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ժողովրդավարական պետությունում, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են, ոստիկանությունը ունի մի քանի կարևոր գործառույթ, որոնք պարտավոր է կիրառել։ Ոստիկանությունը պարտավոր է անել հայտարարություն, որ պատրաստ է պաշտպանել ցանկացած քաղաքացու իրավունք, պետք է սահմանափակի նաև ատելության քարոզը, իսկ դա անելու համար պետք է ունենա իրավական հիմք և ցանկություն»,- Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված «Խտրականության և ատելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը։

Քննարկման մասնակից իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ,  խոսելով խոսքի ազատության սահմանափակման և ատելության քարոզի տարածման մասին, նկատեց, որ  հայ հասարակությունը այդքան անհանդուրժող չէ, որքան որ հնչեցված կոչերն են, որոնք ցանկացած ժամանակաշրջանում նաև հատուկ քաղաքական նպատակներով կարող են օգտագործվել՝ հատկապես հետհեղափոխական Հայաստանում։

«Քաղաքական ուժերը պետք է լինեն քաղաքականապես ավելի հասուն և պետք է հստակ գիտակցեին, որ ՀՀ-ն վաղուց վավերացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ-ի Սահմանադրության մեջ կա երկու հոդված՝ խտրականության արգելքի վերաբերյալ 29-րդ հոոդվածը և կանանց ու տղամարդկանց հավասարության մասին 30-րդ հոդվածը։ Այսինքն՝ մենք ունենք իրավական բազա, թեև չունենք խտրականության համապարփակ օրենսդրություն այս պահին և հաջորդ Ազգային ժողովն անպայման կանգնելու է այդ օրենքը մշակելու և ընդունելու ճանապարհին, որովհետև հասարակական կազմակերպություններն այլևս չեն լռելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս հարցում նոր իշխանությունից պահանջն ավելի մեծ է լինելու։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ, խոսելով խտրականության և խտրական մտածելակերպի դրսևորումների մասին՝ նշեց, որ նման բաներ տեսնում ենք ինչպես ՔԿՀ-ներում, այնպես էլ կանանց և տղամարդկանց վերաբերյալ այլ իրավահարաբերություններում։

«Ըստ էության քսան տարի մենք ապրել ենք մի պետությունում, որի կառավարումն իրականացվել է մի կառավարության կողմից, որը հենց դավանել է խտրական վերաբերմունք»,- ասաց Սաքունցը։

Ըստ Սաքունցի՝ պետություն, որը խտրական մտածելակերպ ունի հասարակության որոշակի շերտերի նկատմամբ, այդ շերտերին դուրս է մղում պետական կյանքին մասնակցելու գործընթացներից և զարգացումից՝ խաթարելով նաև պետության զարգացման հնարավորությունները։

«Սա հանդիսանում է հետևանք իշխանության գործունեության և մեր պահանջն այս առումով հենց իշխանությունից է»,- ասաց նա։