Ինչպե՞ս կարող էին առանց իմ համաձայնության ինձ ընդգրկել ցուցակում. ՀՀԿ-ական պատգամավոր Ռ․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Բոլորը

Ինչպե՞ս կարող էին առանց իմ համաձայնության ինձ ընդգրկել ցուցակում: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը՝ հերքելով լուրերը, թե չի ցանկացել ընդգրկվել ՀՀԿ-ի համապետական ընտրացուցակում:

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվել, քանի որ ՀՀԿ-ն որոշել է երիտասարդացնել կուսակցությունը: « ՀՀԿ-ն ընտրություններից հետո ձեռնամուխ է լինելու կուսակցության արդիականացմանն ու երիտասարդացմանը: Քննարկումների, համաձայնության արդյունքում իմ որոշումն է եղել՝ չառաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, բայց հիմնավորումը սա է, որ հնարավորություն տալ երիտասարդներին, որպեսզի նրանք առաջադրվեն ռեյտինգայինով»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, հնարավո՞ր է՝ այլևս չի կարող ձայն հավաքել, դրա համար չի առաջադրվել ռեյտինգայինով, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ձեզ խորհուրդ կտամ գնալ Գեղարքունիքի մարզ, հարցումներ իրականացնել վերջին գոնե հինգ տարիներին մարզպետի պաշտոնում իմ գործունեության մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: