Մարտի 1-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ շեշտելով․ «Ես ունեմ իմ հստակ տեսակետը և գնահատականը այդ ամենին, որի մասին կասեմ հետո։ Նրանք հերոսներ են, թե ոչ, կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, …

