Երեկ հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցած անակնկալ զարգացումների արդյունքում, կարելի է ասել, քանդվեց 4 ամիս առաջ ձևավորված ազգային համաձայնության Կառավարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատում է Կառավարության մաս կազմող ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին, իսկ այսօր առավոտյան արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագրեր ստորագրեց, որոնցով՝ Աշոտ Հակոբյանն ազատվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների …

