Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին. փոխանցում է ermenihaber-ը: «Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և …