ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը նոյեմբերի 22-ից կսկսի աշխատանքը

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը նոյեմբերի 22-ից կսկսի աշխատանքը: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱՊՀ գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:

«Ծրագրվում է, որ ԱՊՀ առաքելությունն ու գրասենյակը նոյեմբերի 22-ից Երևանում աշխատանքը կսկսի Հայաստանի ԿԸՀ ղեկավարի հետ հանդիպմամբ: Առաքելության աշխատանքներին կմասնակցի շուրջ 20 երկարաժամկետ դիտորդ: Որպես կանոն՝ դրանք ԱՊՀ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ են և հավատարմագրվելու են առաքելության կազմում»,- ասել է Վիկտոր Գումինսկին:

Ընդհանուր առմամբ, առաքելությունում շուրջ 70 անձ կներառվի: «Մեր աշխատանքում առաջին հերթին ղեկավարվելու ենք Հայաստանի ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև ԱՊՀ երկրներում ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների, ընտրական իրավունքների և ազատությունների մասին կոնվենցիայով: Անշուշտ, մենք չենք միջամտի պետության ներքին գործերին և անաչառ գնահատական կտանք»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ընտրարշավը կանցկացվի լավ մթնոլորտում, ազգային օրենսդրությանը համապատասխան:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախանշված են դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու համար 11 քաղաքական ուժ է գրանցվել: