Լուկաշենկոն այն մարդն է, որն ամեն ինչ անում է հանուն փողի և ինքը դա էլի անելու է․ քաղաքագետ

Լուրեր

22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
Բոլորը

Մինսկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն մեզ համար նախ հետաքրքիր է այն առումով, որ կայացավ  հայ-բելառուսական դիվանագիտական փոխհրաձգության ֆոնին՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ։ Նշենք, որ Ալիևի  այցի նախօրեին՝ նոյեմբերի 9-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել էր Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևին, նոյեմբերի 14-ին էլ Ալիևն ընդունել էր Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին։ Այս երկու հանդիպումների ժամանակ  քննարկվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության թեման։ Այն, որ  ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման մանրամասները  Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր Ադրբեջանի դեսպանին, զայրացրել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից։ Պաշտոնական Մինսկի պատասխանը ևս չուշացավ։  Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ, հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միջազգային դատախազի պարտականություններն է ստանձնել և իրավասու է կամ պատժել, կամ ներում շնորհել։ Եվ  որ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ։

Լուկաշենկո-Ալիև այս հանդիպման ընթացքում  կողմերը հրապարակային հայտարարություններում չանդրադարձան ՀԱՊԿ-ին և գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանակցությունների հիմնական ոլորտներն էին տնտեսությունը, ներդրումներն ու ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այնուամենայնիվ, մեզ հետաքրքրող երկու հիմնական  թեմա նրանց բանակցություններում շոշափվել է։ Խոսքը նախ նրա մասին է, որ Բելառուսը եւ Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին գործարք են նախապատրաստում: Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի եւ Ադրբեջանի ՊՆ-ի հետ  սպառազինությունների եւ հակաօդային պաշտպանության տեխնիկայի ոլորտում համագործակցության մասին փոխըմռնման հուշագիր է ստորագրվել: Ալիևը հայտարարել էր, որ ամենակարճ ժամանակում այս հռչակագիրը վերածվելու է Բելառուսից նոր սպառազինության գնման մասին պայմանագրի:

Սրանից բացի, Բելառուսի և Ադրբեջանի նախագահները բանակցությունների արդյունքները ամփոփել են ստորագրված համատեղ հայտարարությամբ, որտեղ խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է․ «Կողմերը ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման կարևորությունը  միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և  առաջին հերթին՝ պետությունների սուվերեն հավասարության, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության  նորմերին համապատասխան»։ Ի դեպ՝ Ալիևը Լուկաշենկոյին իր շնորհակալությունն էր հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր ունեցած դիրքորոշման համար։

Ինչպիսին պետք է լինեն Հայաստանի քայլերն այս դեպքում․ Բելառուսը մեզ հետ նույն ռազմական բլոկի՝ ՀԱՊԿ անդամ պետություն է, հետևաբար մենք ռազմավարական գործընկերներ ենք։

Մեզ հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր պետություն գործում է իր շահերին համապատասխան և հետևաբար  Բելառուսի շահն է զենք վաճառելը, էժան նավթ և վառելիք ստանալը և այդպես էլ շարունակելու է անկախ ամեն ինչից, որովհետև կա երկու երկրների շահերի անհամապատասխանություն։ Մենք էլ էական լծակներ չունենք Բելառուսի վրա ազդելու։

«Շատ ավելի մեծ լծակներ ունի Ադրբեջանը։ Ի վերջո շահ կա, շահի հարց է, փողի հարց է։ Լուկաշենկոն այն մարդն է, որ ամեն ինչ անում է հանուն փողի և ինքը դա էլի անելու է։ Բելառուսում հսկայական քանակությամբ սովետական զենք կար կուտակված։ Ամբողջը մնացել էր Բելառուսում։ Բելառուսը դրա կարիքը չունի, հիմա  ունի որոշակի արտադրական հնարավորություններ։ Իրենց հիմնական շուկան Ադրբեջանն է, իրենք 100 մլն դոլարների եթե ոչ ավել զենք են վաճառում, փող են աշխատում չեմ բացառում անձամբ Լուկաշենկոն ինքը։ Այսինքն՝ այն հարաբերությունը,  որը շահի հիման վրա է,  դու պիտի ավելի լուրջ շահ, այլընտրանք առաջարկես, որ փոխվի։ Մենք չենք կարող ինչ-որ ձևով փոխարինել նրա շահը այլ աղբյուր տրամադրելով։ Հետևաբար առանձնապես լծակ չունենք»,- ասաց Արա Պապյանը։

Միջազգային փորձագետ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքով էլ  անկախ այն բանից ազդելու ուղղակի հնարավորություն կա, թե՞ չկա, Հայաստանը պետք է իր շահը հասկանալի և վճռական ձևով բարձրացնի բոլոր հնարավոր ամբիոններում։  «Դա չէր արվում ժամանակին, որովհետև Հայաստանի ղեկավարությունը կաշկանդված էր, թե իր լեգիտինությամբ, թե «Հայաստանի փոքրությամբ» Ռուսաստանի կամ այլ երկրների հանդեպ,այսօր Հայաստանը ազնիվ անկեղծ, վճռական բարձրացնում է իր շահերը և դա լրիվ տրամաբանական է»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։

Բանախոսները համակարծիք են հարցում, որ Հայաստանը պիտի հետևողական լինի այս հարցում և օգտագործի այն բարձրացնելու բոլոր հնարավորությունները։

«Տարբեր գերատեսչություններ, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ այդ հարցը Հայաստանը կբարձրացնի ենթադրում եմ, թե՛ երկկողմանի հարաբերությունների ընթացքում, թե ՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հավանաբար դեկտեմբերի 6-ի նիստի ժամանակ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։

Արա Պապյանն էլ նշեց, որ էական փոփոխություններ այս հարցում չի ակնկալում, այնուամենայնիվ  պիտի Փաշինյանը չզիջի իր դիրքերը։  «Այսօր իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց դրա մասին, նշեց, որ հարցը այդուհանդերձ նորից ամսի 6-ին կբարձրացվի և հետևողականորեն մերոնք պիտի հստակեցնեն նաև ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր անդամի պարտավորությունը մեկը մյուսի նկատմամբ, ինչպես նաև կազմակերպության։ Սպասենք տեսնենք ինչ կլինի առաջիկայում»,-ասաց Արա Պապյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ալիևի և Լուկաշենկոյի հայտարարությանը՝ քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ  երկու եղբայրական երկիր հայտարարություն են անում և վկայակոչում այն  սկզբունքները, ինչը ձեռնտու է իրենց։ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ էլ մեզ չպետք է կաշկանդի այս կամ այն երկրի՝ Ադրբեջանի հետ  համատեղ  հայտարարությունների փաստը, քանի որ  մենք գիտենք մեր մոտեցումը Լեռնային  Ղարաբաղի լուծման հետ կապված, այդ  սկզբունքներն էլ  նշված են։

«Չեմ կարծում, որ Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարները կարող են նոր սկզբունք,նոր մոտեցում ավելացնել Լեռանյին Ղարաբաղի հիմանհարցի լուծմանը, բացի այն սկզբունքից, որն արդեն գրված է և որդեգրել է Միսկի խումբը։ Այլ ցանկացած  մոտեցում միջազգայնորեն անօրինկան է և  կարելի է համարել ոչ կոնստրուկտիվ է, եթե ոչ սադրանք»,-իր խոսքում ասաց Հովհաննես Իգիթյանը։