Սեպտեմբերի տվյալներով՝ 37 հազար նոր աշխատատեղ է գրանցվել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած այցին՝ նշելով, որ այցելել է որպես կառավարության ղեկավար, և որևէ մեկը սահմանափակված չէ Գեղարքունիքի մարզ այցելել:

Անդրադառնալով ասուլիսի սկզբում արած արտահայտությանը, որ կառավարությունը կատարել է ստանձնած պարտավորությունները, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց պարտավորությունը վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, ապա կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, որ այն ընդունվի:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև երկրում տիրող սոցիալական իրավիճակին՝ նշելով, որ այն պատկերացնում է այն նույն բանաձևով, որը դրված է եղել հեղափոխության հիմքում, և ցանկացած խնդիր պետք է լուծել իրար հետ երկխոսության միջոցով: «Օրինակ՝ պետական բյուջեի հետ կապված մենք հունիսին ունեցել ենք շատ քիչ աշխատավարձերի բարձրացման: Հիմա գնում ենք Հարկային օրենսգրքի փոփոխության: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 37 հազար նոր աշխատող է գրանցվել վերջին վեց ամիսներին, և մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք: Մեր ընդհանուր և ամենակարևոր խնդիրն է՝ մեր երկրի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, իհարկե՝ նաև սոցիալական և աշխատանքի խրախուսումը դարձնելով մեր քաղաքականության առանցք: Մարդիկ ոչ թե որևէ բան պետք է ստանան, այլ կառավարությունից պետք է ստանան հնարավորություն՝ իրենց աշխատանքի արդյունքները վայելելու համար: Երջանկությունն այն է, երբ մարդը աշխատում է և հաճույք զգում իր աշխատանքից: Օրինակ՝ չաշխատող մարդը, որքան էլ ինչ-որ բան ստանա, իրեն երջանիկ զգալ չի կարող»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում: