Առաջիկայում շաքարի և կենցաղային տեխնիկայի գործարաններ կհիմնվեն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում մեկնաբանել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման փաստը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս: 2018թ. հունվար – օգոստոս ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 7.7%-ով:

«Ինչո՞ւ չկարողացանք պահպանել աճի տեմպը։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմված էր բուքմեյքերական գրասենյակներում արված ստավկաներից, որը մեր ժողովրդի մի շատ զգալի մասին տոկոսի տակ է դրել։ Հաջորդը Ամուլսարի ներդրումն էր, այսինքն՝ մեկ կազմակերպության գործունեությամբ մենք տնտեսական աճ ենք նկարում, հաջորդը Թեղուտի հանքն էր, որը փակվել է։ Իմ գնահատմամբ՝ այսօր տնտեսությունում տեղի է ունենում առողջացման գործընթաց։ Մենք խաղադրույքային տնտեսությունից անցում ենք կատարում արդյունաբերական տնտեսություն։ Մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա ձևակերպմամբ՝ կառավարությունը պայքարելու է բուքմեյքերական համաճարակի դեմ։ Պարոն Փաշինյանն այդ ոլորտը համարում է երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց․ «Իմ քայլարշավի ընթացքում գյուղերով որ անցնում էի, հիմնական խնդիրն այն էր, որ մարդիկ ասում էին գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատները հանեք։ Մարդիկ միլիոնավոր դրամների տակ են մնում»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում շաքարի ու կենցաղային տեխնիկայի գործարաններ կհիմնվեն։

Մանրամասները տեսանյութում: