Կառավարության նիստից հետո գործադիրի շենք ժամանեց ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Թեև պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել՝ ինչու է ժամանել կառավարություն, այդուհանդերձ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նրան առաջարկվելու է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Ֆելիքս Ցոլակյանը խոստացավ ավելի ուշ հայտնել կառավարություն գալու պատճառը։

