«Ես շրջում եմ, որ մարդիկ իմանան կապ ունեմ վարչապետի հետ». պետական պաշտոնյան՝ «Զապի» քրոջ որդու հետ վարչապետի անունից ձայն հավաքելու մասին

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախընտրական շրջանում Factor.am-ը ահազանգեր է ստանում, որ իշխանության թեկնածուները չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրները փոխանցեցին, որ վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարի՝ Դավիթ Սանասարյանի տեղակալ Հայկ Սարգսյանը շրջում է մարզում և համայնքապետերին ասում, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, նրանք ընտանիքներով մոտ են, և սա նշանակում է, որ ընտրություններին պետք է իր համար աշխատել:

Մեզ նաև տեղեկություններ էին փոխանցել, որ Հայկ Սարգսյանը մարզում շրջում է նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի մտերիմ «Բաղնիքի Գևորիկ» մականվամբ հայտնի երիտասարդի և քրեական հեղինակություն «Զապի»՝ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդու հետ:

Այս տեղեկությունների շրուջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայկ Սարգսյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ իրեն էլ են հասել: «Ես ասում եմ, որ նման բան չկա: Ես հիմա արձակուրդի մեջ եմ գտնվում և մարզում հանդիպումներ եմ իրականացնում: Լինում է, որ գյուղապետերը զանգում են, ասում՝ եկել եք մեր գյուղ, ինչու մեր հետ չեք հանդիպում, ասում եմ՝ եկեք գյուղամեջ խոսենք, աշխատասենյակներ չեմ գա: Այդ խոսակցությունները տարածում են մեր հակառակորդները, ովքեր գիտեն, որ քվեի խնդիր են ունենալու: Փորձում են մեզ վարկաբեկել, որ իմ ձայները քչացնեն, որ իրենց ձայն ապահովեն»,- ասաց նա:

Անդրադառնալով «Բաղնիքի Գևորիկի» և «Զապի» քրոջ որդու հետ համագործակցություններին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ այս թեմայով իրեն էլի քաղաքացիներն ահազանգել են: «Ես այդ մարդկանց անուններն առաջին անգամ եմ լսում, չեմ ճանաչում: Ասում են, որ այդ տղան իմ աջ ձեռքն է, բայց ես իրեն չեմ ճանաչում: Ասում եմ՝ արա, դեռ Զապի հետ կապված բաներ կան, որ մենք ենք զբաղվում, ես ոնց կարող եմ իրենց հետ կապ ունենալ: Ես ապշում եմ, ինչ ֆանտազիա ունեն»:

Դիտարկմանը՝ ինչո՞ւ են նախընտրական հանդիպումներն արդեն սկսել, երբ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է նոյեմբերի 26-ից, Հայկ Սարգսյանն արձագանքեց. « Ես որևէ մեկին չեմ ասում ինձ ընտրեք: Ես շրջում եմ, մարդկանց հետ եմ ծանոթանում: Բա ի՞նչ անեմ, քաղաքական ուժն ամեն օր պետք է իր PR-ով զբաղվի: Հինգ տարի չհանդիպե՞նք մարդկանց, ասենք՝ չի կարելի՞, պետք է քարոզարշավի օրը գնանք, որ ասեն՝ բա ու՞ր էիք այսքան ժամանակ: Դրանով չի կարելի զբաղվել երկու օր՝ ընտրության և լռության օրերին: Ես գնում եմ, ասում եմ՝ ձեր խնդիրը որն է, մարդիկ էլ ասում են՝ էս ոնց է դու եկել ես, այսքան ժամանակ ոչ մեկ չի եկել: Մտնում ստատուս են գրում՝ վա՜յ, Հայկ Սարգսյանը մարդկանց հետ է հանդիպում, թող իրենք գան հանդիպեն, բայց չեն կարող մտնել մարդկանց մեջ, վզները կպոկեն»,- նշեց Հայկ Սարգսյանը և ավելացրեց․ եթե խախտումների փաստեր կան՝ թող իրավապահները զբաղվեն:

Այնուհանդերձ, պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մարդկանց հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ վարչապետի հետ կապ ունի: «Ես շրջում եմ, որ մարդիկ իմանան՝ կապ ունեմ վարչապետի հետ: Ասում եմ՝ ուզում եք վարչապետի հետ խոսաք, սա է համարս, զանգեք, ես ձեր ասածը կփոխանցեմ վարչապետին: Մարդիկ ուրախանում են»,- եզրափակեց նա:

Հայկ Վարդանյան