Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրգործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ. նոյեմբերի  17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների դեմ:

Կազմակերպությունը 2018թ.-ի հոկտեմբերի 9-ին  Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացվել է որոշում կազմակերպության կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին: Գլխավոր դատախազությունը իր որոշման մեջ արձանագրել է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, սակայն «հիմնավոր կասկածից վեր» ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և հնարավոր չի եղել պարզել գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա մյուս անձին կամ անձանց, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:

Կազմակերպությունը դատարան ներկայացված բողոքում պնդել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է ութ քաղաքացիական անձանց ինքնությունը, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և կատարել են խուլիգանություն: Ըստ քննիչի ու դատախազի՝ հիշյալ անձինք գործի քննության ընթացքում տված ցուցմունքներով որևէ տեղեկություն չեն հայտնել ոստիկանության ծառայողների կամ այլ անձանց կողմից ուղղորդված լինելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ գործում առկա են եղել տեղեկություններ և ապացույցներ, որ  ոստիկանների ուղղությամբ քարերով զինված և վազող քաղաքացիական հագուստով անձինք անհետացել են ոստիկանական ուժերի թիկունքում, սակայն նրանց նկատմամբ ոստիկանության ներկայացուցիչների կողմից որևէ քայլ չեն ձեռնարկվել:

Կազմակերպությունն իր բողոքում պնդել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական գնահատական չի տվել 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում և Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողների կողմից օրենքով չնախատեսված կիրառված հատուկ միջոցների օրինականության, համաչափության և անհրաժեշտության հարցին:

Ըստ ականատեսների վկայությունների, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից հրապարակված բազմաթիվ տեսանյութերի՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության կողմից, առանց պատշաճ նախազգուշացման, հատուկ միջոցներ կիրառվել են ոչ թե այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են սադրել հավաքի խաղաղ մասնակիցներին, այլ հավաքի խաղաղ մասնակիցների և լրագրողների նկատմամբ:

Կազմակերպությունը իր  կողմից դատարան ներկայացված բողոքում պահանջել է վերացնել թիվ 61205016 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին հատուկ քննչական ծառայության 18.09.2018թ. և գլխավոր դատախազության 16.10.2018թ. որոշումները և վերսկսել թիվ 61205016 քրեական գործով վարույթը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված որոշման համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ: