Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պնդմամբ՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ ՀՀԿ-ի հետ անհամաձայնություն են ունեցել մինչև կոալիցիա ձևավորելը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամին Ռուստամյանն ընդգծեց, որ «4+4+4» ձևաչափով քննարկումների ժամանակ, երբ քննարկում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, գնացել են համաձայնության, սակայն հայտարարել են, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական ձևից: «Այն ժամանակ էլ …