Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է պարառաֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկներին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է պարառաֆթինգի 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկների և առաջնությանը մասնակցած Հայաստանի պատվիրակության մյուս անդամների հետ:

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է մարզիչներին և պատվիրակության անդամներին մարզական ձեռքբերումների համար և խնդրել ֆեդերացիայի անդամներին ներկայացնել հետագա գործունեության կոնկրետ և հիմնավորված ծրագիր, ինչը հնարավորություն կտա  նախարարության աջակցությունը դարձնել  առավել առարկայական: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը, այսպես կոչված, «սոցիալական սպորտն» է, որը զբաղվում է նաև հաշմանդամային խնդիրներ ունեցող անձանց մարզական միջոցառումներում ընդգրկելով: Ձեր ներկայացրած ծրագիրը կօգնի մեր համագործակցությունը դարձնել ավելի արդյունավետ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:

Նշենք, որ Ուկրաինայում կայացած պարառաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցել են թիմեր Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից, Թուրքիայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Հայաստանը ներկայացնող թե՛ տղաների և թե՛ աղջիկների մեր թիմերը դարձել են առաջնության «Օփեն Քլաս» (Open Class) խմբերի հաղթողներ: Պատվիրակության կազմում, բացի մարզիկներից, մրցավայր են մեկնել նաև մարզիչ-հոգեբաններ, մարզիչ-ֆիզիոթերապևտներ, լիցենզավորված մարզիչ-հրահանգիչներ: