Ինչո՞ւ պետք է հակակոռուպցիոն պայքարը գլխավորի վարչապետը, մենք տեսել ենք, թե այդ պայքարներն ինչպես են ավարտվում, երբ գլխավորում է վարչապետը՝ անկախ նրա անձից․ Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցադրում է հնչեցնում․ եթե 100 տոկոս կատարվածի արդյունքն էսպիսին է,  բա իրական 100 տոկոսի պարագայում իրականությունը ինչիպիսի՞ն կլիներ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը՝ նշելով, որ Կառավարության ներկայացրած շատ քիչ բաներ են կան, որոնք կատարվել են։

«Ես չեմ համարում, որ այն ակնկալիքները, որոնք ժողովուրդը ուներ, կատարվել են, պարզապես կատարված է այն, որ նախորդի վերադարձ չկա»,- ասաց պատգամավորը՝ թվարկելով այն ծրագրերը, որոնք նոր իշխանությունն այդպես էլ կյանքի չի կոչել։

«Կյանքի չի կոչվել անկախ մարմին ստեղծելու խոստումը, որը պետք է գործեր և որի համար բոլորը կողմ են քվեարկել, չէ՞ որ պետք է ստեղծվեր հակակոռուպցիոն անկախ մարմին։ Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ պետք է հակակոռուպցիոն պայքարը գլխավորի վարչապետը, մենք տեսել ենք չէ՞, թե ինչպես են այդ հակակառուպցիոն պայքարներն ավարտվում, երբ դրանք գլխավորում է վարչապետը․ անկախ նրանից, թե ով է վարչապետի անձը»,- ասաց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։