04 Դեկտեմբեր 2018 | 16:53
«Մենք» դաշինքն ԱԺ-ում հայտնվելու դեպքում կառաջարկի, որ բանակում լինի 20 հազար պայմանագրային զինծառայող, որոնք կլինեն առաջնագծում․ Արամ Սարգսյան
«Մենք» դաշինքն իր քարոզարշավն այսօր անցկացնում էր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը քաղաքացիների հետ զրուցեց գործազրկության և աշխատատեղերի խնդրի մասին։ Ըստ Սարգսյանի՝ դրանց լուծման համար իրենք առաջարկում են տնտեսական ճիշտ լոկոմոտիվ ստեղծել։ «Միշտ մարդկանց համոզել են, թե Հայաստանն աղքատ է, չունի նավթ ու գազ, բայց դա այդպես չէ, ՀՀ-ն ունի գիտնականներ, …