ENEMO-ն ԿԸՀ աշխատանքը նախընտրական ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ և արդյունավետ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող  առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչի խոսքով՝  ENEMO-ն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ և արդյունավետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վույովիչը՝ նշելով, որ  ԿԸՀ նիստերում բանավեճեր առկա չեն և Ընտրական հանձնաժողովի աշխատանքն ունի թափանցիկության բարձր մակարդակ:

«Նիստերը հեռարձակվում են առցանց` ԿԸՀ կայքէջում, որը պարբերաբար թարմացվում է»,- ասաց նա։

Վույովիչը նշեց, որ 2017 թվականին իրենք հայտ էին ներկայացրել ԿԸՀ` մասնակցելու ընտրությունների մոնիթորինգի գործընթացին, բայց այդ ժամանակ իրենց հայտը մերժել էին: «Այս անգամ պատկերը լրիվ ուրիշ է, մենք ունենք այդ թույլտվությունը և եկել ենք դիտարկելու այս ընտրությունները: Մեր կազմակերպության համար, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու ԿԸՀ-ն հրաժարվեց մեզ տեղեկություն տրամադրել միջազգային դիտորդների ընդհանուր թվի վերաբերյալ»,-ասաց նա։