Բոլոր սերմացու գողացող մկներին հատ-հատ բերելու ենք դատարան. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին նախընտրական քարոզչության շրջանակում Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի միջնորդության՝ չկայացած քննարկմանը:

«Այսօր Ազգային ժողովում պիտի քննարկվեր երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն քրեական գործի հետ կապված հարց, երբ ԱԺ՝ դեռևս պատգամավոր Արամ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը պիտի քննարկվեր: Բա ի՞նչ էիք մտածում, մարդիկ հո անիմաստ գործի չէի՞ն գալիս-գնում: 14 մլն լինի, 20, 30… 50, 500 մլրդ…: Ու հիմա ամենակարևոր արձանագրումը. Ազգային ժողովում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվի, դրա համար էլ մենք այդ Ազգային ժողովը ցրեցինք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցի, և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով: Սակայն հարցը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, այն է, որ այդ 14 մլն դոլարը միայն մի գործով է. «Եկեք նայենք մեր ճանապարհների, մեր զինվորների, դպրոցների վիճակները, մեր ուսուցիչների աշխատավարձը: Մեկն ասում է՝ դատի ենք տալու, որ ասել եք, որ Հանրապետականը թալանչիների բանդա է: Հեսա կտեսնենք՝ ով ում դատի կտա։ Հատ-հատ, բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան: Եվ եթե թվում է, թե էդ սերմացու գողացող մկները դատարանում ճտեր են դրել, Ազգային ժողովը քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունն ունի բոլոր լծակները՝ դատական համակարգում նույնպես ի վերջո հեղափոխություն անելու: Որովհետև, այո՛, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ տեղ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները: Եվ էդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության: Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում՝ ներկա կլինի, նախկին կլինի, ապագա կլինի, ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: