2015 թվականին սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի գործով դատավճիռը հրապարակվեց։ Այս գործով միակ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Վերջինս, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատական վերջին նիստում Մխիթարյանի պաշտպանը հանդես էր եկել պաշտպանական ճառով, նա դատարանից պահանջել էր կայացնել արդարացման դատավճիռ՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը Factor.am-ի հետ զրույցում չկարողացավ հստակ …