«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են: Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ …

