Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: «Ես տեղյակ եմ, որ …

