Մամա, դուրս գանք. քաղցկեղի դեմ պայքարող Իրինան առաջին անգամ դուրս է եկել զբոսնելու. դրամահավաքը շարունակվում է

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին երեք ամսվա ընթացքում երկու հաջողակ վիրահատություններից ու մեկ կուրս քիմիաթերապիա ընդունելուց հետո, Իրինան առաջին անգամ ցանկացավ դուրս գալ՝ զբոսնելու։

«Մամա, դուրս գանք, немного прогуляться хочу», – խառնելով ռուսերենն ու հայերենը ասաց Իրինան մայրիկին։ Դյուսելդորֆում, որտեղ նա բուժում է ստանում գլխուղեղի քաղցկեղից ձերբազատվելու համար, մի փոքր զբոսնելուց հետո նա հոգնեց ու թոթովելով ասաց. «Устала я, давайте пойдем домой. Տուն էյթանք»։

Ի դեպ Դյուսելդորֆում, որտեղ Իրինան բուժում է ստանում, կլինիկան իր եւ քաղաքի սոցիալական ծառայությունների միջոցով մեզ աջակցեց գրեթե անվճար բնակարան գտնելու համար, ինչի համար շատ շնորհակալ ենք:

Վերջին ամիսներին մեր պուճուրն ամեն կերպ խուսափում էր արեւից, զբոսնելուց, որը հենց քաղցկեղի վատ հետեւանքներից է։ Նա այժմ հաղթահարում է այդ չարիքը, պայքարում դրա դեմ։ Ձեր աջակցությամբ կհաղթի: Հարազատներ, ընկերներ Իրինայի կյանքը փրկելու համար կազմակերպված հանգանակությանը Ձեր ակտիվ մասնակության շնորհիվ հնարավոր դարձավ նրա վիրահատություններն ու քիմիաթերապիայի առաջին կուրսերը ստանալը։ Այժմ նա անցնելու է քիմիաթերապիայի երկրորդ կուրսը:

Իրինան դեռեւս երկար, դժվար, սակայն հաղթահարելի ճանապարհ պետք է անցնի քաղցկեղի դեմ պայքարում: ՄԱՐԴԻԿ, շարունակեք ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, քանի որ ամբողջական բուժման համար պահանջվում է մեծ գումար՝ շուրջ 200 հազար եվրո: Մինչեւ օրս մենք կարողացել ենք հավաքել շուրջ 70 հազար եվրո: Բուժման ծախսերը շատ մեծ են, ընտանիքի հնարավորություններն ու ժամանակը՝ սուղ: Արդեն իսկ հավաքված միջոցներից կլինիկային վճարվել է շուրջ 67 հազար եվրո: Դրամահավաքը շարունակվում է:

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ եւ գումար փոխանցել փոքրիկի բուժման համար՝ https://www.gofundme.com/6pwaj-help-irina:

Հայաստանից հանգանակություն կարող եք կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեահամարներին: Ստացող՝ Մյասնիկ Անեսյան (MIASNIK ANESYAN)

AMD 16048343490004

USD 16048343490005

EUR 16048343490006

RUR 16048343490007

Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաեւ հաշվեհամարներ Яндекс եւ Idram համակարգերով

Яндекс– 410017983060786

Idram – 459135910