Հայաստանը պատրաստ է իր նպաստը բերել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրների անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Այս մասին «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` աշխատանքը պետք է միտված լինի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հարցին, թե վարչապետն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել …

