Հոգեհանգստի արարողություն կկատարվի՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի
Հոգեհանգստի արարողություն կկատարվի՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սբ. Հովհաննես Մկրտիչ և Սբ. Վարդան մատուռ-մկրտարանում դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոգեհանգստի արարողությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: