Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահող Արշակ Վարդանյանի նախագահությամբ կայացավ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին փաստաբանները միջնորդեցին ազատ արձակել ամբաստանյալներին կամ փոխել նրանց խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալու մասին․ «Քաղաքական իրադրություն է փոխվել, ժողովրդի իշխանությունը յուրացրած անձը հարկադրված հրաժարական տվեց և հիմա այս հանգամանքը հաշվի առնելով մենք վստահ ենք, …