Շիրակի մարզում նկատել ենք slaq.am-ի բեյջերով անձանց, ովքեր այդ կայքի կողմից ԿԸՀ-ում հավատարմագրված չեն. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հասարակական տրանսպորտով Լոռու մարզ Երևանից ոստիկանական ուժեր են տեղափոխվել: Խնդրի վերաբերյալ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ ոչ միայն Լոռու մարզում, այլ նաև՝ Արարատում, Մասիսում, իրավիճակը խնդրահարույց է, այդ պատճառով էլ Երևանից բոլոր ռեզերվային ուժերը ուղարկվել են այդ տարածքներ։

Առանձնացնելով ընտրախախտումների դեպքերը՝ Իոաննիսյանը նշեց, որ դրանք վերաբերում են տեղամասերում կուտակումներին և բաց քվեարկություններին։

«Պարզվում է տեղամասերում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվել»,- ասաց նա։

Դանիել Իոաննիսյանն առանձնացրեց նաև կեղծ դիտորդական առաքելություն իրականացնելու դեպքերը  և նշեց, որ հաճախ այդ դիտորդներին, երբ հարցնում են թե որ կազմակերպությունից են, նրանք տեղյակ չեն։

«Ավելի ուշ կհայտնենք, թե որ կուսակցություններից էին դիտորդական առաքելություն իրականացնող այդ քաղաքացիները»,- նկատեց ՀԿ-ի ղեկավարը և հավելեց․ «Շիրակի մարզում նկատել ենք նաև slaq.am-ի բեյջերով շրջող անձանց, որոնք այդ կայքի կողմից ԿԸՀ-ում հավատարմագրված չեն․ հիմա աշխատանքներ ենք տանում՝ պարզելու նրանք այդ կայքի լրագրողնե՞րն են ու պարզապես հավատարմագրված չեն, թե՞ ընդհանրապես լրագող չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։