Փաշինյանը, որ եկավ, ես ոստիկաններին ասացի՝ ընտրողներին ներս չթողնել. հանձնաժողովի նախագահը՝ կուտակումների մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
Բոլորը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 8/16 ընտրատեղամասում կուտակումներ են: Ընտրատեղամասը տեղակայված է թիվ 133 մանկապարտեզի շենքում:

Մեր նկարահանումների պահին ընտրատեղամասում 25-30 ընտրող կար, բայցի հանձնաժողովի անդամները: Թեև առավելագույնը պետք է լինի 15 հոգի, եթե հանձնաժողովի նախագահը ընտրատեղամասում գտնվող անձանց թվաքանակի հարցը քվեարկության չի դրել: Նշենք, որ այդ դեպքում էլ պետք է հանձնաժողովի կազմի 2/3-ը կողմ լինի նախագահի առաջարկած թվին: Դիտորդներից տեղեկացանք, որ նման հարց չի քննարկվել:

8/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Գևորգյանից Factor.am-ը հետաքրքրվեց, թե կուտակումներն ինչո՞վ են պայմանավորված:

«Կատուակումներն ասեմ, թե ինչի հետ էր կապված: Քիչ առաջ ընտրում էր պարոն Փաշինյանը: Ես ոստիկանների մոտ արձանագրեցի, որ մի քանի րոպեով դադարեցնեն մարդկանց ներս թողնելը՝ դրա համար առաջացավ կուտակում: Սա է խնդիրը»,- ասաց նա: Ի դեպ, հանձնաժողովի նախագահը Նիկոլ Փաշինյանի նախկին հարևանն է:

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1896 ընտրող: Այս պահի դրությամբ  իր ընտրական իրավունքից օգտվել է 410 քաղաքացի: Կարինե Գևորգյանի փոխանցմամբ ընտրախախտումներ չեն գրանցվել:

«Ոչ մի խախտում, ոչ մի բողոք չի եղել, շատ նորմալ մթնոլորտում ընտրություններն անցնում են»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ այս ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում էին կինը և դուստրերը: