«Ժողովուրդ» թերթը գրում է. Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել …

