Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին քաղաքապետի ընտրության կապակցությամբ: «Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ: Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ …

