Հաշվի առնելով ֆեյսբուքյան ֆեյք օգտատիրոջ կեղծ գրառումն ու մի քանի լրատվամիջոցների` այդ գրառման հետքերով մեզ ուղղված հարցումները՝ նպատակահարմար ենք գտնում որոշ պարզաբանումներ ներկայացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման «Ինժեներական քաղաք» ծրագրի թեմայով։ Բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում չեն հետևել լրատվությանը, նշենք, որ առաջին անգամ «Ինժեներական քաղաք» նախագիծը երկրի նախագահին ներկայացվել է 2014 թվականին Նյու Յորքում …

