ՄԻՊ-ը ներկայացրել է փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը

Լուրեր

13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասեյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ այսօր ներկայացրեց ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ արտահերթ զեկույցը։

 

«Միգրացիոն ծառայության հետ ավանդաբար կայուն համագործակցություն ունենք, որ շարունակվում է այսօր, և ուրախ ենք, որ մեր գրասենյակը նպաստում է ոլորտում առկա խնդիրների լուծմանը, որոնք ընդամենը գործնական բնույթի հարցեր են կամ օրենսդրական առաջարկներ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով նաև, որ որոշ գործընթացներ էլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առաջարկների վրա են աշխատել։ «Նոր գործադիրի հետ նոր եռանդով կաշխատենք փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց Ա. Թաթոյանը։

 

«Ուրախ ենք այն դրական փոփոխությունների համար, որ օրենսդրական դաշտում գրանցվել են ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը` նշելով, որ կան նաև հարցեր, որոնք էլ ավելի բարելավելու կարիք կա։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանն ընդգծեց ՄԻՊ-ի կարևոր ու կառուցողական դերը ոլորոտում և հիշեցրեց, որ բոլորովին վերջերս ՀՀ-ը միացել է միգրացիայի ու փախստականների առնչությամբ երկու համաշխարհային մարաքեշյան հռչակագրերին, որոնցով ևս փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը գերակա է սահմանված։ «Բարձր ենք գնահատում Ձեր կարևոր նկատառումները՝ ցանկանալով շեշտադրել, որ պրակտիկ հողի վրա դրանց իրականացումն ունի իր առանձնահատկությունները»,-նկատեց նա՝ հույս հատնելով, որ դա հաշվի կառնվի քննարկումներ ընթացքում։

ՄԻՊ-ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շրջանակում աբցի արտահերթ հրապարակային զեկույցից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ ուսանողների հետ, այցեր սահմանային անցակետեր, հատուկ տեղեկատվական պաստառների պատրաստումմ, մոնիթորինգային այցելություններ հատուկ կացարան, յոթ տարբեր լեզուներով թռուցիկների տպագրություն և  այլն։