Կոնգրեսականները համաձայնել են 5.7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագծի շրջանակում 5.7 մլրդ դոլար հատկացնելուն. կողմ է քվեարկել 217 օրենսդիր, դեմ՝ 185-ը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով AP-ն:

«Նախագահը հստակ հասկացրեց, որ ցանկանում է անվտանգ դարձնել սահմանը և չի ստորագրի մի փաստաթուղթ, որը դրա համար գումար չի նախատեսում»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Հիմա արդեն օրինագիծը պետք է ուղարկվի Սենատ:

Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել հանրապետական կոնգրեսականներին աջակցության համար: «Շնորհակալ եմ Կոնգրեսի հանրապետական անդամներին՝ սահմանային անվտանգության և պատի կառուցման ֆինանսավորման օգտին իրենց ձայները տալու համար»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ նախագծի ֆինանսավորման հարցով վիճաբանությունը հանգեցրել էր նրան, որ ԱՄՆ-ն սկսել էր պատրաստվել դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման: Պատի կառուցման նախագծի համար, որը պետք է դիմակայի Լատինական Ամերիկայից անօրինական միգրացիային, արդեն 3.5 մլրդ դոլար է ծախսվել: