«Մենք պոլսահայեր ենք, թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն». Աննա Հակոբյանը հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին:

Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ պատկերացում չունեն պոլսահայ համայնքի պատմության ու ներկա գործունեության մասին, և մշակութային կենտրոնը կարող է դառնալ կապող օղակ համայնքի և հայրենիքի միջև:

«Մենք պոլսահայեր ենք, մենք թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն: Մենք ունենք անվանի մեծեր՝ Կոմիտաս, Պալյաններ, Արա Գյուլեր և բազմաթիվ այլ հայորդիներ: Նրանց ու այսօրվա պոլսահայերի մասին պետք է իմանան հայրենիքում»,- ասել է Տայք Միրիջանյանը՝ հավելելով, որ համայնքում կան բազմաթիվ խնդիրներ և դրանցից մեկն այն է, որ հարյուր հազարանոց համայնքում շատ քչերն են խոսում և կարդում մայրենի լեզվով:

Աննա Հակոբյանն էլ, կարևորելով հայրենիքում նմանատիպ մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը՝ հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել նախաձեռնության իրականացմանը:

«Մեր պարտքը կլինի աջակցել: «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով ես կկանգնեմ ձեր կողքին՝ իրականացնելու ձեր գաղափարը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը:

Հանդիպման ավարտին Տայք Միրիջանյանը տիկին Հակոբյանին է նվիրել Արա Գյուլերի մասին գրքեր, ֆոտոալբոմներ: