Դեկտեմբերի 27-ին Բեյրութում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ (Nabih Berri): Ընգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունն ու խորապես բարեկամական բնույթը, Լիբանանի խորհրդարանի նախագահը հաջողություններ մաղթեց ՀՀ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ։ Նաբիհ Բըրիի խնդրանքով դեսպան Աթաբեկյանը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները՝ որպես …

