Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կաջակցի «Իմ քայլը» դաշինքին: Այս մասին այսօր ավագունու նիստից առաջ պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Արեյանը՝ բացառելով, սակայն, որ կլինի դաշինքի նախընտրական ցուցակում: Հարցին՝ հե՞շտ է աշխատել նոր քաղաքապետի հետ, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ Հայկ Մարությանի հետ աշխատելը դյուրին է: …

