ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը պնդում է՝ որևէ մտավախություն չկա, որ ՀՀ-ԵՄ համաձայանգիրը ժամանակին չի վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից։ «ԵՄ անդամ երկրներում վավերացման գործընթացը ընթացքի մեջ է ու շուտով տեղեկություն կստացվի տարբեր մայրաքաղաքներում այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից»,- մանրամասնեց Նազարյանը։ Անդրադառնալով երեկ խորհրդարանում մի շարք պատգամավորների կողմից հնչած մտավախություններին, որ համաձայնագրի դրույթների իրականացման համար …