Անկախ ռուսական կողմի գնի փոփոխությունից՝ ներքին սպառողի համար գազի գինը կմնա անփոփոխ. Բաբկեն Թունյան

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մոսկովյան աշխատանքային այցից մանրամասներ ներկայացրեց: Փաշինյանն անդրադարձավ գազի գնի խնդրին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվող հարցերից մեկը պետք է լիներ: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ գազի սակագնի հարցով որոշում չկա, և քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով

Հիշեցնենք, որ գազի գնի վերաբերյալ համաձայնագրի ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ:

– Պարոն Թունյան, վարչապետի պաշտոնակատարը երեկ ՌԴ կատարած աշխատանքային այցից հետո ասաց, որ գազի գնի շուրջ որևէ որոշում դեռ չկա։ Սա ի՞նչ կարող է նշանակել:

– Այն, ինչ հիմա կասեմ, զուտ ենթադրություն է, որովհետև ես էլ ունեմ ինֆորմացիայի պակաս։ Դա նշանակում է, որ այդ հարցով բանակցությունները դեռ շարունակվում են, կվերջանան, և արդյունքը պարզ կլինի: Այսինքն՝ այս պահին որևէ բան հստակ հնարավոր չէ ասել:

– Բայց քննարկում եղել է…

– Քննարկում այսպես թե այնպես պետք է եղած լիներ, որովհետև գազի պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, և հաջորդ տարվանից արդեն նոր պայմաններ պետք է լինեն: Ըստ երևույթին, ինչ-որ հարցերի շուրջ բանակցելու տեղ մնացել է։ Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, որովհետև ինչ էլ ասեմ, կլինի իմ սուբյեկտիվ կարծիքը:

– Մի քանի օրից կլրանա պայմանագրի ժամկետը, որով սահմանված է Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը: Այդ դեպքում ի՞նչ գնով է շարունակվելու գազի վաճառքը հունվարի 1-ից:

– Պայմանները մինչև դեկտեմբերի 31-ը կհստակեցվեն, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ն իմանալու է, թե ինչ գնով է գազ ձեռք բերելու Ռուսաստանից: Ես կուզեի նաև մի հարցի վրա ուշադրություն հրավիրել. վերջին օրերին ակտիվ քննարկվում է գազի գինը և նշվում, որ եթե այն բարձրանա, ապա դա կլինի նոր իշխանության ձախողումը, եթե մնա նույնը, կասեն՝ այդպես էլ պետք է լիներ: Այս առումով ուզում եմ հիշեցնել՝ գազի գինն այնպիսի գործոն է, որ Հայաստանի կառավարությունից մեծ հաշվով կախված չէ: Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարիներին ունեցել ենք նման դեպքեր, երբ գազի գինը ռուսական կողմը թանկացրել է ու դրա դիմաց ձեռք է բերել մեր ակտիվները: 2012 թվականին, երբ Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը փաստացի թանկացրել էր, կառավարությունն այդ մասին համառորեն չէր խոսում, անգամ մաքսային տվյալները վկայում էին, որ գազի գինը թանկացել է, բայց ասում էին՝ նման բան չկա: Հետո պարզվեց, որ նման բան կա, պարզվեց՝ մենք ռուսական  կողմին մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտք ենք կուտակել, որի դիմաց ռուսական կողմին զիջվեց «ՀաՌուսգազարդի» 20 տոկոսը: Եթե ավելի հետ գնանք, նույն մեխանիզմով զիջվել է Հայաստան-Իրան գազամուղը կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, դա էլ սուբսիդավորման հաշվին: Այսինքն՝ ներկայացնել, թե առաջին անգամ է, որ ռուսական կողմը փորձում է գազի գին բարձրացնել, և Հայաստանի իշխանությունները միշտ հաջողակ են եղել գազի գնի հարցում, այդպես չէ: Միշտ ինչ-որ բան գազի գնի դիմաց զիջել ենք:

– Կարծում եք՝ այս անգա՞մ էլ նույնն է լինելու:

– Չեմ ուզում որևէ բան ասել, բայց անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, կարծում եմ՝ կառավարությունն անկեղծ կգտնվի և հասարակությանը կասի, թե ինչ է կատարվել: Եվ գուցե հասարակության ավելի խոցելի խմբերի համար գազի գնի թանկացումը ծանր հետևանքներ ունենա և կարիք լինի կիրառել սուբսիդավորման մեխանիզմներ, բայց պետք է նկատի  ունենալ, որ դա օբյեկտիվ իրականություն է, այսինքն՝ ինչպես որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե պղնձի գները որքան կլինեն Հայաստանում, որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ, օրինակ, Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների հոսքի վրա, նույնն էլ սա է:

– Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե գազի գինը նվազի, ապա ՀՀ իշխանությունների կողմից ինչ-ինչ հարցերի հետ կապված զիջումներ կլինեն:

– Ենթադրում եմ, որ ռուսները դրան կձգտեն: Եթե գազի գինը ցանկանում են թանկացնել և այսքան ժամանակ դեռ բանակցությունների վերջնական արդյունք չկա, նշանակում է՝ այդ հարցում բանակցելու տեղ կա, իսկ բանակցում են ինչ-որ բան զիջելու կամ ինչ-որ բան ստանալու համար: Դա իմ անձնական կարծիքն է, որը հիմնված է թերի ինֆորմացիայի վրա:

– Վարչապետ Փաշինյանի լավատեսությունը թույլ տալի՞ս է ենթադրել, որ գոնե նույն սակագինը կպահպանվի:

– Գոնե նույնը մնալն արդեն մեծ ձեռքբերում է:

– Ասում եք՝ «Գազպրոմ Արմենիա»-ի համար գները հստակ կլինեն դեկտեմբերի 31-ից հետո, իսկ սպառողի համա՞ր:

– Սակագնի փոփոխություն այսպես թե այնպես արագ չի լինի, որովհետև սակագինը փոխելու համար մեզ մոտ պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Բացի այդ, եթե ռուսական կողմից գազի գինը թանկացավ, ենթադրենք, 20 տոկոսով, ապա ինքը չի կարող 20 տոկոսով թանկացնել Հայաստանի ներսում վաճառվող գազը, ինքը պետք է թանկացնի ավելի քիչ՝ մոտ 10 տոկոսով: Մեզ մոտ վերջնական սպառողին հասցվող գազի գնի մեջ ինքնարժեքը, որը ձեռք է բերվում ռուսական կողմից, կեսն է կազմում, մնացածն այլ ծախսեր են, որոնք անփոփոխ են մնալու: Ուստի՝ դեռ որոշ ժամանակ մեզ մոտ՝ ներքին շուկայում, անկախ ռուսական կողմի գնի փոփոխությունից, ներքին սպառողի համար գազի գինը կմնա անփոփոխ: Երբ ասում են՝ ձռման ամիսներին մարդիկ թանկ գազի գին են վճարելու, այդպես չի լինելու:

– Այսինքն՝ կարող ենք ասել, որ հունվարի 1-ից գազի գնի համար մեր քաղաքացիները կշարունակեն վճարել գործող սակագնով:

– Միանշանակ:

 

Շողիկ Գալստյան