ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած այցին՝ նշելով, որ այցելել է որպես կառավարության ղեկավար, և որևէ մեկը սահմանափակված չէ Գեղարքունիքի մարզ այցելել: Անդրադառնալով ասուլիսի սկզբում արած արտահայտությանը, որ կառավարությունը կատարել է ստանձնած պարտավորությունները, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց պարտավորությունը վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչ …

