«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արարատ Միրզոյանի թեկնածությանը, բայց կառաջադրի փոխնախագահի իր թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ իր ելույթն սկսեց պատգամավորներին շնորհավորելով։

«Քիչ առաջ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց և վարչապետի պաշտոնում նշանակեց Նիկոլ Փաշինյանին, որի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Փաշինյանին և նաև մեր գործընկերներին»,- ասաց պատգամավորը։

Խոսելով Ազգային ժողովի նախագահի թեկնածու չառաջադրելու իրենց խմբակցության պատճառների մասին՝  էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք որոշեցին թեկնածու չառաջադրել, քանի որ խնդիր չունեն իրենց ձայնը չտալու քաղաքական մեծամասնության ղեկավարին և կարող են նաև դեբատներ կազմակերպել ԱԺ-ում իրենց հարցադրումների միջոցով։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արարատ Միրզոյանի թեկնածությանը, բայց կառաջադրի փոխնախագահի իր թեկնածուին, սակայն ընդգծեց, որ  իրենց քվեն Արարատ Միրզոյանին տալիս են կրեդիտով:

«Սա նաև կրեդիտ է, որը որպես ԱԺ նախագահ պետք է վաստակել: Մենք Ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ, բայց չգիտենք, թե ինչպիսի նախագահ եք Դուք լինելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։