«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, այսօր ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Սասնա ծռերը» և մյուս քաղբանտարկյալներն անխտիր ազատության մեջ են լինելու. «Այս օրերին պետք է լինենք հնարավորինս զգույշ, մենք մեր գործին չենք վնասելու, ընդամենը հաշված օրերի ընթացքում, անխտիր բոլորը կլինեն ազատության մեջ»: Սեֆիլյանը ցավակցություն հայտնեց 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի …