Նոյեմբերի 26-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնկացեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը տարածքով և բնակչությամբ փոքր, սակայն բիզնես ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առումով մեծ հնարավորություններ ընձեռնող երկիր է: Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս գարնանը հայ ժողովուրդը թավշյա, ոչ բռնի …

