Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի հետ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթր Քաուի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները: Արայիկ Հարությունյանը հրավեր է ստացել մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հայկական սփյուռքի թեմայով խորհրդաժողովին, որտեղ նա հանդես կգա ելույթով:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարան /USC/, որտեղ շրջել է համակարգչային գիտության լաբորատորիայում, այնուհետ ծանոթացել հայագիտության կենտրոնի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը զրույց է ունեցել կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարյանի հետ, որի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական սփյուռքի հնարավորությունները, կադրերը, ինչպես նաև կենտրոնի հզորություններն ու ներուժը կրթության և գիտության զարգացման ուղղությամբ օգտագործելու վերաբերյալ: