ԱՊՊԱ-ն կթանկանա՞․ ռիսկային վարորդները կվճարեն ավելի շատ, ոչ ռիսկայինները՝ ավելի քիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապահովագրական ընկերություններում շուրջ յոթ տարի է գործում է գանձման մեկ հաստատված դրույքաչափ։ Վերջերս, սակայն, հարկ է առաջացել փոխել  այդ դրույքաչափերը՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով թե՛ վարորդների, թե՛ ապահովագրական ընկերությունների համար։ Այդ փոփոխություններով ապահովագրական բյուրոն հնարավորություն է տալիս ապահովագրական ընկերություններին մրցակցել և դրանով դաշտն ավելի ազատական է դառնալու։ Ապահովագրական ընկերությունների համար հաստատված դրույքաչափեր չեն լինելու, և այդ ընկերությունները տարբեր մեքենաների համար կկարողանան, ըստ նախապես սահմանված շեմի, սահմանել առանձին դրույքաչափ։ Ապահովագրական բյուրոն, սակայն, այս գործընթացը կվերահսկի՝ սահմանելով  նվազագույն և առավելագույն շեմեր։ Այս փոփոխությունը չի բերի  գլոբալ թանկացումներ, պարզապես այս կարգավորման արդյունքում ռիսկային վարորդները կվճարեն ավելի շատ, ոչ ռիսկայինները՝ ավելի քիչ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ, «Ավտոապահովագրողների բյուրոյի» խորհրդի անդամ Տիգրան Քեյանը։

Ըստ Տիգրան Քեյանի՝ առաջարկվող փոփոխությամբ փաստորեն նույն մեքենայի  համար  տարբեր ապահովագրական ընկերություններ կսահմանեն տարբեր  չափի  գումար՝ մի դեպքում դա կարող է լինել օրինակ 10․000 դրամ, մեկ այլ դեպքում՝ 20․000 դրամ։

«Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահի փոխանցմամբ՝ մինչ օրս եղել են ապահովագրական ընկերություններ, որոնք 10 տոկոս են միջնորդավճար տվել, կամ 15-35: «Սա ոչ թե շուկայական հարաբերություն, այլ անօրինական գործողություն է եղել»,- ասաց Քեյանը:

Հարցին՝ ԱՊՊԱ-ն այս փոփոխությունների հետևանքով թանկանա՞լու է,  Տիգրան Քեյանը պատասխանեց, որ որոշ հատվածի համար հնարավոր է, որ թանկացում լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։