Հայաստանում 12-րդ դասարանի քննությունների հետ կապված որևէ էական փոփոխություն չի եղել: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ որոշ փոփոխություններ կան թեստերի հետ կապված: «Գաղտնիք չէ, որ աշակերտների մի մեծ հատված շտեմարաններն անգիր արած էր մտնում քննության: Դա հատկապես վերաբերում էր հումանիտար առարկաներին: Բնագիտական առարկաների դեպքում արդեն կարողացել ենք …

